Ռուսատանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է միգրանտներին ուղարկել այնպիսի տարածաշրջաններ, որտեղ աշխատուժի պակաս կա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼԴԿ առաջնորդը կարծիք է հայտնել, որ դրսից եկողները ձգտում են հաստատվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչը կոնֆլիկտներ և բախումներ է առաջացնում տեղաբնակների և օտարերկրացիների միջև: Այդ իսկ պատճառով վերջինս գտնում է, որ ճիշտ կլինի նրանց տեղաբաշխել Ռուսաստանի տարբեր շրջաններում: «Եթե Ռուսաստանում ցանկանում են միգրանտներ ընդունել, ապա նրանց թող ուղարկեն ուրիշ երկրներ, որտեղ աշխատուժը չի հերիքում»,-ասել է Ժիրինովսկին` հավելելով, որ Ռուսաստանում մոտ 5 մլն գործազուրկ կա:
Նա նաև առաջարկել է հարկ սահմանել անօրինական միգրանտների դրամական փոխանցումների վրա: Այդ մեթոդը, ըստ ՌԴ քաղաքական գործչի, պետք է կիրառվի նաև ծննդկանների նկատմամբ. «Նրանք հատուկ գալիս են այստեղ ծննդաբերելու մտադրությամբ, և մենք չենք կարող չընդունել նրանց, որովհետև խոսքն անհետաձգելի օգնության մասին է»,-ասել է նա` հավելեով, որ առաջին հերթին պետք է տուգանքների ձևով պատժել այն գործատուներին, ովքեր անօրիանական աշխատուժ են օգտագործում:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Բաժնի բոլոր նորությունները »08.02.2026
2026 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |